Life.tert.am-ը գրում է.

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Ջենիի դերակատար Լիդիա Օռլովայի հետ անկեղծ հարցազրույց  Tert.am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։ Այս անգամ Լիդիայի հետ զրուցել ենք անձնական կյանքի, սիրելիի, նրա հետ հարաբերությունների և ավելի վաղ ունեցած հարաբերությունների վատ փորձի մասին։

Անկեղծությամբ աչքի ընկնող Լիդիայի խոսքով` երջանիկ է անձնական կյանքում։ Նա մեծ ոգևորությամբ առաջին անգամ պատմեց սիրելիի մասին, սակայն ընտրյալի հետ լուսանկար տրամադրել չցանկացավ։ Ասում է, դա իր աշխարհն է, որը հրապարակել հիմա չի ուզում։ «Սիրո պատմություն» խորագրում Tert.am Life–ը ներկայացնում է Լիդիայի սիրավեպի մանրամասները։

Ծանոթություն

Ես ամեն ինչ գիտեմ իր պատմածով։ Պարզվում է`եկել էր Թատերական ` ընկերներին տեսնելու, ինձ այնտեղ է տեսել ու շեղվել:

) Մեր կուրսի տղաներից մեկն իր ընկերն է, նրանից հետաքրքրվել է ինձնով, ասել է` գործ չունես։) Բայց Ֆեյսբուքով գտավ ինձ ու գրեց։

Ես կարծրատիպ չունեմ, որ եթե ինչ–որ տղա ինձ գրում է, չպիտի պատասխանեմ, եթե իրեն դուր եմ գալիս, պիտի ընկնի հետևիցս։ Չբարևեց, միանգամից գրեց` «Վայ, էս ինչ  լավ ա, գտա քեզ»։ Ես ունեմ չափանիշներ, որոնք չպահելն ահավոր դուր չեն գալիս ինձ։ Դուրս չեկավ, որ չբարևեց, գրեցի` «Երևի, բարև», բայց ինքը շարունակում էր գրել ու չբարևել։ Հետո արդեն սկսեցինք շփվել, սկսեց դուրս գալ։ Երկար ժամանակ ուղղակի շփվում էինք  իրար հետ։ Ասում էր` ես քեզ տեսա, մեռա։ Շատ ազատ է։ Ինձ նման է, ինչ մտքին գա, միանգամից կրակում է։)

Բավականին ժամանակ անցավ, ինքն այդ փուլում շատ խառն էր գործերով։ Մեր առաջին հանդիպումը եղավ մի ամիս հետո։ Ընդ որում`նախաձեռնությունն արդեն  իմն էր, որովհետև անընդհատ պիտի հանդիպեինք ու չէր ստացվում։ Ինձ մոտ արդեն կտրուկ էր` կամ հանդիպում ենք, կամ չեմ  ուզում շփվել։ Մի օր նկարահանումներից հետո ընկերներիս հետ գնացել էինք սթենդ–ափ  շոուի։ Այդ օրը հարցրեց` ինչ ես անելու նկարահանումից հետո, ասացի, գնում ենք սթենդ–ափի, հարցրեց գա՞մ, ասացի` արի։

Առաջին հանդիպում

Առաջին հանդիպմանն այնպիսի տպավորություն էր, որ շատ հարազատ մարդու եմ տեսել, կապ չուներ, որ իրեն առաջին անգամ էի տեսնում։ Հարազատիդ տեսնելիս ինչպես է լինում, անկախ քեզնից ձեռքերդ գնում են, որ փաթաթվես իրեն։ Իհարկե, շատ ռիսկային էր, որ առաջին հանդիպմանն աղջիկը կարոտած փաթաթվում է,  բայց հետո իմացա, որ եթե ես այդպես չանեի, ինքը շատ լարված կզգար իրեն։ Այդ պահին ես ուղղակի հասկացա, որ եթե պաշտոնական ասեի, բարև ձեզ, ես Լիդիան եմ, ձևական կլիներ, իսկ ես ձևականություններ չեմ սիրում։ Ես էմոցիաներս թաքցնել չունեմ։ Այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Իր մոտ էլ է այդպես։ Ինքն էլ հաճախ զարմանում, թե  ինչ է անում, ասում է` երբեք նման բան չի արել։ Նույն կերպ ես եմ, բայց ես չեմ զարմանում, արդեն գիտեմ ինձ։

Միասին ներս մտանք ու արդեն սթենդ–ափը մոռացած իրար հետ խոսում, խոսում, խոսում էինք։ Անվերջ խոսեցինք, տարբեր պատմություններ պատմեցինք  ու ամեն ինչ շարունակվեց, հասավ նրան, որ արդեն կես տարի է` միասին ենք։ Նոր տարվան նա ծանոթացավ մամայիս հետ։ Իր ծնողներն են ուզում ինձ հետ ծանոթանալու։ Տեսնենք, ինչպես կշարունակվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել