Armtimes.com-ը գրում է.

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Աֆրինի բնակչության դրությունը Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ավելի է վատացել։

«Մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական կազմակերպությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի զինուժը և մի շարք զինված խմբավորումներ, Աֆրին քաղաքում և վերջինիս շրջակա գյուղերում թալան իրականացնելով և ոչնչացնելով տեղի խաղաղ բնակչության գույքը, վատթարացնում են բնակիչների դրությունը։ Աֆրինն իրենց վերահսկողության տակ պահող Թուրքիայի զինուժը և ընդդիմադիր խմբավորումները պետք է դադարեցնեն թալանն ու բացատրություն տան պատճառած վնասի համար»:

Նշվել է, որ Աֆրինից հեռացող բնակչությունը հաճախ անցնում է այնպիսի վայրերով, որտեղ բավարար չափով չկա դեղորայք, խմելու ջուր, ինչպես նաև սննդամթերք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել