Ապրիլի 14-ից «Արմենիա» TV-ի եթերում կմեկնարկի «Ճշմարտության հետքերով» վավերագրական ֆիլմաշարը: Նոր հեռուստանախագիծը հեղինակել  է «Սուր անկյուն»-ի պրոֆեսիոնալ թիմը, որն ավելի քան 6 տարի զբաղվում է սոցիալական խնդիրների վերաբերյալ վերլուծական ռեպորտաժներ պատրաստելով: BlogNews.am-ի հետ զրույցում Վահե Ղազարյանը նշեց, որ այս ընթացքում կուտակված տեղեկություններն ու գիտելիքները վստահություն են ներշնչել իրենց, որ դրված նպատակները կարող են հաջողությամբ իրագործել: 

«Հասարակության օրակարգում առկա սոցիալական խնդիրներ (աղքատություն, կոռուպցիա, գործազրկություն, արտագաղթ և այլն), լուծման պատասխանատու պետական և հասարակական մարմինները ոչ լիարժեք հասարակական ըմբռնողությամբ են պայմանավորում իրենց անբավարար ջանքերն այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ֆիլմաշարի նպատակն է կոտրել սոցիալական խնդիրների անլուծելիության մասին վախերն ու կարծրատիպերը: Մենք նպատակ ունենք ոգևորելու պետական ու հասարակական մարմիններին իրենց առաքելության կատարման և իրենց գործի հաջողության նկատմամբ»:

Export.Still034patanovka 3.Still002Հեղինակների կարծիքով՝ սոցիալական խնդիրների անբավարար հասարակական ըմբռնողությունը երբեմն հնարավորություն չի տալիս դիպուկ և արդյունավետ լուծումներ գտնելու դրանց վերաբերյալ: Որպես առաջին քայլ նրանք առաջարկում են բավարար տեղեկատվություն տրամադրել այդ ցավոտ խնդիրների մասին. «Ֆիլմաշարը փորձելու է սոցիալական օրակարգային խնդիրների համակողմանի և փորձագիտական վերլուծության միջոցով տրամադրել ընդլայնված տեղեկատվություն այդ խնդիրների սոցիալ-մշակութային հիմքերի, պատճառների, լուծման ուղիների, միջազգային փորձի մասին: Մտահղացումն իմն է և ռեժիսոր Էլլա Լազարյանինը: Վերջինս վավերագրական ֆիլմերի ստեղծման լուրջ փորձառություն ունի»:

Վահե Ղազարյանի խոսքով՝ թեև հայկական հեռուստաեթերում բազմաթիվ հաղորդումներ կան սոցիալական-մշակութային խնդիրների վերաբերյալ, բայց դրանց ձևաչափը թույլ չի տալիս լիարժեք ծավալվել և բաց տեքստով խոսել այդ խնդիրների մասին: Իսկ փաստագրական ֆիլմն այդպիսի հնարավորություն ստեղծում է. «Այստեղ հնարավոր է ծավալվել և տեղեկատվական-վերլուծական ֆորմատով, ինչպես նաև՝ բեմադրված դրվագների միջոցով քննարկվող խնդրի վերաբերյալ խորացված և գունեղ պատկերներ ստանալ»:

 Հեղինակային ֆիլմաշարի առաջին՝ «Ընտրիր կյանքը» ֆիլմը կարող եք դիտել շաբաթ՝ ժամը 20:45-ին:

ANONS --.Still002 (1) - CopyExport.Still030 - CopyExport.Still032patanovka 3.Still003 

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել