Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլդան ներկայացուցչական կազմով այց է կատարել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ: Այսօր նա հանդիպել է Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանիի և ներկա վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: HDP-ի համանախագահը իր խոսքում նշել, որ իրենք (քուրդ ժողովուրդը) բավականին ուշացել են միասնության հարցում, դրա համար էլ այսօր տարբեր հատվածներում կոտորում են քրդերին: 
« Մենք կորցրեցինք Քիրքուքը, հետո Աֆրինը, ու դեռ էլի կկորցնենք , քանի դեռ միասնական չենք», - ասել է Փերվին Բուլդանը: Նա Բարզանիների հետ հանդիպումը համարել է պատմական և մեծ գործի սկիզբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել