The Daily Beast պարբերականի թղթակիցն ուսումնասիրել է և պարզել, որ դեռահասները համացանցում ևս ձանձրանում են։

«Նրանցից շատերը մնում են սեփական համացանցի սահմաններում՝ հնարավոր է, նրանց թույլ է տրված կոնկրետ հավելվածներ օգտագործել կամ հնարավոր է, ինչ-որ մեկը վերահսկում է, թե ինչպիսի հավելվածներ են նրանք օգտագործում համացանցում, և բոլորն ունեն նույն հավելվածները, ուստի նրանք զգում են, որ դա ծանոթ է իրենց»։

Տեղեկության նկատմամբ սպառողական վերաբերմունքը վաղ թե ուշ հոգնեցնում է։

Այսպես կոչված Z սերունդը (1998-2010-ին ծնված) նոթբուքերին, սմարթֆոններին, ինչպես նաև արագ և անսահամնափակ համացանցին հասանելիություն ստանում են դեռ միջնակարգ դպրոցում սովորելիս, այսինքն՝ դա նրանց համար սովորական է։

Բացի այդ, սովորության համաձայն համակարգչից օգտվելիս, օգտատերն ինքնուրույն չի մտածում։ Ձանձրալի՞ է։ Լավ․ «Գուգլ, ցանկանում եմ ձանձրույթից ազատող կայքերի ցանկ»։ Չնայած հարցումն արվում է հետաքրքրությունից ելնելով, բայց օգտատերը ստանում է ձանձրույթի դեմ պայքարող կայքերի մեծ ցանկ։

Սակայն չի կարելի ժխտել, որ համացանցը նաև տեղեկատվական աղբյուր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել