Tert.amLife-ը գրում է.

Ապրիլի 5-ին Արամ MP3-ն նշել է ծննդյան 34 ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Արամը պատմեց ստացած առաջին շնորհավորանքի, կնոջ անակնկալի ու ծննդյան հավաքույթի մասին:

 

Արամը խոստովանեց, որ ծննդյան օրը միշտ եղել է իր սիրելի տոների շարքում, տարիքի հետ այդ սերը չի պակասում: «Միշտ սիրել եմ իմ ծննդյան օրը, որովհետև այն բեկումնային օր է. այդ օրվանից սկսած հիմնականում միշտ տաքանում է ու, գրեթե, անձրևներ չեն լինում, չգիտեմ, ինչու է այդպես: Այդ օրվանից գարունը, կարծես, կիսվում է և ավելի շատ ամառային եղանակ է սկսվում»,- ասաց Արամը:

 

Առավոտյան առաջին շնորհավորանքը երգիչը ստացել է որդու՝ Առնոյի կողմից, ով երգել է սիրելի հայրիկի համար: Արամի համար յուրատեսակ անակնկալ է պատրաստել կինը՝ Աննան: «Կինս անակնկալ վիդեոհոլովակ էր պատրաստել ինձ համար, որում ծննդյանս օրը շնորհավորում էին բոլոր այն ընկերներս, ովքեր դրսում են գտնվում»,-պատմեց Արամը:

Այս տարի Արամը ծննդյան օրն անցկացրել է քաղաքից դուրս` իր հարազատների ու մտերիմ ընկերների միջավայրում, որոնց թվում են եղել դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը, «Վիտամին» ակումբի տղաները, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և այլք:  «Քաղաքից դուրս, կրակի շուրջ հավաքվել էինք ու ուտել, խմել, ծիծաղել, երգել... Մի խոսքով` ռոմանտիկ երեկո էր ։)»,– պատմեց նա:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել