«Ռուս-թուրքական հագեցած հարաբերությունների թուլացում են Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ցանկացած հարմար առիթի դեպքում փորձում է Թուրքիային պարտադրել ինչ-որ քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման համար, սակայն երևում է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանական այդ հորդորներն անտեսվում են»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է թուրք  քաղաքագետ Միթաթ Չելիքփալան` անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանն ու հայկական շահերին: Միթաթ Չելիքփալայի գնահատմամբ` մասամբ սխալ են վերլուծություններն այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան խորացնելով իրենց հա­րաբերությունները միմյանց հետ՝ փորձում են «դասեր տալ» Միացյալ Նահանգներին: Ըստ նրա, երբ Թուրքիան և Ռուսաստանը լարված հարաբերութուններ չունեին ԱՄՆ-ի հետ, ուրվագծել էին հարաբերությունների ընդարձակ օրակարգ, որն էլ ներկա­յումս իրականացնում են:

Անդրադառնալով խոսակցություններին, թե հայկական շահերը կստորադասվեն ռուս-թուրքական խորը օրակարգի հետևանքով`Չելիքփալան ասաց, որ նման վտանգ կարող էր լինել, Թուրքիան հետաքրքրված լիներ Հայաստանի հետ  հարաբերությունների կարգավորմամբ և ղարա­բաղյան հակամարտությամբ: «Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ առնչվող հարցերն ամենավերջին տեղերից մեկում են հայտնվել»,- ասել է Չելիքփալան»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել