«Մարտի 26-ին ԲՀԿ-ից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ քաղխորհուր­դը նիստ է հրավիրել, և Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի հինգ փոխնախագահներ ու քարտուղար են ընտրվել: Քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ` Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե էնֆիաջյանը, և Արմեն Արզումանյանը` արտաքին քաղաքական հարցերով փոխ­նախագահ: Սակայն ԲՀԿ քաղխորհր­դի անդամներից մեկը մեզ հայտնեց, որ իրականում Գագիկ Ծառուկյանն իր մոտ է կանչել Նաիրա Զոհրաբյանին, Մելքումյանին և Բագրատյանին ու ներկա­յացրել իր պլանների մասին, որին հա­ջորդել է հաղորդագրությունը: Որտե՞ղ եք քաղխորհրդի նիստն արել` հարցրինք քաղխորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանին: «Նիստը կայացել է այնտեղ, որտեղ ԶԼՄ-ները հայտարարել են: Դուք ասեք` որտե՞ղ է կայացել, ես պատասխանեմ` ճի՞շտ եք, թե ոչ:
Էստեղ ինտրիգ փնտրել պետք չէ»,- ասաց նա:

Ի դեպ, քաղխորհրդի փոխնախագահ Արմեն Արզումանյանը համարվում է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի մտերիմը. նա է Արզումանյանին ԲՀԿ հրավիրել, և Արզումանյանի ջանքերով է նաև իրականություն դարձել ԲՀԿ-ի անդամակցությունը Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությանը: Նշենք, որ արտաքին կապերի գծով փոխնախագահի կարգավիճակին հավակնել է Նաիրա Զոհրաբյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել