«Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումից հետո ՌԴ-ում գործող ամերի­կյան հյուպատոսական ծառա­յությունները չեն հասցնում քննել վիզաների տրամադրման հետ կապված բոլոր դի­մումները: ԱՄՆ հյուպատոսա­կան ներկայացուցչությունները ՌԴ քաղաքացիներին խոր­հուրդ են տալիս վիզաների համար դիմել հարավկովկասյան հանրապետությունների` Հա­յաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ամերիկյան հյուպա­տոսական ծառայություններ: Եվրոպացիները մտավախու­թյուն ունեն, որ Ռուսաստանը 2017թ. չառարկեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը հենց այդ տրամա­բանությամբ` ցանկանալով թողնել մի ճանապարհ, որով ՌԴ քաղաքացիները կարող էին անարգել հայտնվել ԵՄ անդամ երկրներում:

Եվրոպա­ցիներն ուզում են հուսալի երաշխիքներ, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմ սահմանելու դեպքում Հայաստանը չի դառ­նա ՌԴ քաղաքացիների հա­մար տարանցման երկիր:
Ուկ­րաինայի, Մոլդովայի և Վրաս­տանի դեպքում այդ երաշխիք­ները առավել քան հուսալի են: Քանի դեռ Հայաստանը նման երաշխիքներ չի ներկայացրել ԵՄ-ին, մուտքի ազատականացման ռեժիմի մասին կարե­լի է մոռանալ, եթե անգամ համապարփակ համագործակ­ցության համաձայնագիրը վա­վերացվի և մտնի ուժի մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել