«Մեր տեղեկություններով` ապրիլի 9-ին մարզահամերգայինում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայից հետո նախատեսված է խնջույք, որը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում: Հրավիրված է մոտ 300 հոգի, որոնց մի մասն արտասահմանից ժամանած հյուրերը կլինեն, մյուսը` այստեղի պաշտոնյաներ` Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի գլխա­վորությամբ: «Կլինի ոչ թե ավանդական խնջույք` տաշի-տուշիով, այլ` ընդունելություն, մի մոռա­ցեք, որ Արմեն Սարգսյանը եվրոպական տեսակի մարդ է: Որ այդքան գրում եք, թե 4-րդ նախագա­հին լիազորություններից գրկում են և այլն, ասեմ` իմանաք, որ ինքը շատ ուրախ է դրա համար, հա­մարում է, որ իրեն ոչ մի լիազորություն էլ պետք չէ, նախագահի կարգավիճակը լրիվ բավարար է գործունեություն ծավալելու, ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել