Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ պետդեպարտամենտում խոստանում են աջակցել պաշտպանության ոլորտում վրաց-ամերիկյան համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ հայտարարում են Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հարցում։

Այս եւ երկկողմանի համագործակցությանը վերաբերող այլ հարցեր են քննարկվել հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած՝ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուեսս Միտչելի հանդիպման ընթացքում։

Նախարարի խոսքերով՝ նաեւ շոշափվել է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման թեման։ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացին»,- նշել է Վրաստանի ԱԳ ղեկավարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում իրավիճակը, ներառյալ վրացական կառավարության նոր խաղաղարար նախաձեռնությունները, որոնք ուղղված են աբխազների եւ օսեթինների հետ վստահության վերականգնմանը։

Միտչելը հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել