«Ինչպես հայտնի է, նոր կա­ռավարությունում առընթեր մարմիններ չեն լինելու: Կառավա­րությունն ամեն կառույցի մասով առանձին որոշում է կայացնում, թե ինչ կարգավիճակով է գործելու:

Պետական գույքի կառավարման վարչությունը` Արման Սահակյանի գլխավորությամբ, գործելու է որևէ նախարարության կազմում: Մեր տեղեկություններով` քննարկվում է 2 տարբերակ, ըստ որի` Պետգույքը կգործի կամ տնտեսական զար­գացման և ներդրումների, կամ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում: Երկու դեպքում էլ վարչությունը լինելու է կոմիտեի կարգավիճակով: Իսկ թե վերջնական որի ենթակայությամբ կգործի վարչությունը, կորո­շի կառավարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել