Armtimes.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 4-ին, Երեւանում 9 ամսական երեխա է մահացել: Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 08։30-ի սահմաններում նրա մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի, ինչպես նշվում էր, «տրախտիասմիկ» խցանված խողովակը, սակայն նորը տեղադրել նրանց չի հաջողվել, ինչի հետեւանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաեւ սրտի կանգ։ Այնուհետեւ, ըստ նույն տեղեկատվության, երեխան «տրախտիաստմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ արդեն մահացած վիճակում:

Տեղեկությունը մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Ավելացրին, որ երեխայի մահվան փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բայց հարց է առաջանում՝ ինչ է «տրախտիաստմա»-ն, ինչ խողովակի մասին է խոսքը ու եթե կա մասնագիտական բուժօգնության անհրաժեշտություն, ինչու էր երեխան տանը: Բժիշկների շրջանում մեր հարցումների ընթացքում պարզեցինք, որ խոսքը վերաբերում է տրախեոստոմա խողովակին, որը տեղադրվում է կոկորդում բացված անցքի միջոցով՝ անմիջապես շնչափողով արհեստական շնչառություն ապահովելու նպատակով: Նշվում էր, որ այս դեպքում խոսքը պալիատիվ բուժման մասին է, այսինքն՝ երբ հիվանդությունը բուժել հնարավոր չէ, մնում է միայն խնամել մարդուն: Եվ որպեսզի նա ամիսներ ու տարիներ շարունակ հիվանդանոցում չգտնվի, գնում է տուն, եւ բուժհաստատություն է դիմում այն ժամանակ, երբ իր համար բնականոն առողջական վիճակի մեջ տեղի են ունենում փոփոխություններ:

Պարզեցինք նաեւ, որ երեխան ունեցել է բնածին մի քանի արատներ: Նաեւ նշվում էր, որ բացակայել է նրա ծնոտի մի հատվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել