«Կարեն Կարապետյանի կառավարությունը պատրաստվում է թերևս իր վերջին որոշմամբ Տաշիրի քաղաքապետարանին նվիրաբե­րել Տաշիրի հարկային տեսչության վթարային շենքը: Կառավարու­թյան որոշման համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է:


Ըստ այդմ` Տաշիրի քաղաքապետարանը պարտավորվում է 5 մլն դրամով ապամոնտաժել շենքը, ևս 7 մլն դրամ ներդնել զբոսայգի հիմնելու համար: Զբոսայգու ստեղծման համար անհրաժեշտ գումարի մյուս մասը կներդնի «Տաշիր» բարեգործական հիմնադ­րամը: Թե որքան կներդնի հիմնադրամը` հայտնի չէ, բայց կարևորն այն է, որ վթարային շենքի փո­խարեն Տաշիրը կունենա բարեկարգ զբոսայգի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել