Մի սիրահարվեք Կշեռքի. նա բարդ մարդ է, իսկ նրա հետ սիրո պատմությունը համեմատելու եք նախորդների հետ:

Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա չի սիրում կռվել, բայց իր ուզածին հասնելու համար պատրաստ է անցնել ամեն ինչի միջով: Նա հաջողությամբ կարող է ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, քանի որ չի սիրում խնդիրներ: Կշեռքը ձեզ կտա ամենը, ինչ անհրաժեշտ է, նախքան ձեզանից որևէ բան պահանջելը:

Նույնիսկ եթե նեղացնեք Կշեռքին, նա հիշաչար չի դառնա, ձեր մասին վատը չի խոսի: Պարզապես առաջ կշարժվի՝ ձեզ միայն ամենալավը մաղթելով:

Մի սիրահարվեք Կշեռքի, քանի որ նա կհարգի ձեզ և հոգ կտանի ձեր մասին, ջանքեր կգործադրի ձեզ համար և կժպտա ձեզ: Նա ավելի շատ հոգ է տանում մտերիմների, քան իր երջանկության մասին: Կշեռքը ձեզ հետ կխոսի առավոտյան և կստիպի ծիծաղել՝ դառնալով ամեն օրվա լավագույն մասը:

Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա միայն լավը կտեսնի ձեզանում: Նա ամեն ինչ ընկալում է այնպես, ինչպես կա, նույնիսկ ձեր բնավորության վատ կողմերը: Նա ձեր կյանք կմտնի, երբ բոլորը կհեռանան, և ձեզ հետ կանցնի բոլոր փոթորիկների միջով: Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև հենց հասկանաք, որ կարող եք վստահել միմյանց, ձեր կապը հավերժ կդառնա: Հետագա տարիներին չեք էլ հիշի՝ ինչպես եք ապրել առանց Կշեռքի:

Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա ձեզ ավելի լավը կդարձնի. նա կմտապահի ձեր լավագույն հիշողությունները, յուրաքանչյուր ծիծաղը, քանի որ ձեր առաջին կողմնակիցն ու երկրպագուն է: Մի սիրահարվեք Կշեռքի, եթե ի վիճակի չեք նրան թույլ տալ լինել ուշադրության կենտրոնում:

Կշեռքը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, հուսախաբ չի անի: Նույնիսկ երբ Կշեռքը հարյուրավոր գործեր ունի, նա միջոց կգտնի լինելու այնտեղ, ուր ձեզ անհրաժեշտ է: Մի սիրահարվեք Կշեռքի, եթե պատրաստ չեք իսկապես պաշտպանել որևէ մեկին: Նա հակված է մարդկանց մեջ միայն լավը տեսնել, ինչը նշանակում է, որ մարդկանց չափից շատ հնարավորություն է տալիս: Կշեռքին դուր է գալիս հավատալ, որ մարդկանց մոտիվները բարի են:

Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա կդառնա ձեր լավագույն սիրո պատմությունը, և դուք շնորհակալ կլինեք, որ սիրել եք այդպիսի մարդու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել