«Ինչպես հայտնի է`ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 105-րդ կետի համա­ձայն` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազ­գային ժողովի նախագահին է ներկայաց­նում այդ ամսվա ընթացքում հանձնաժո­ղովի նիստերից կամ հրավիրած խորհր­դարանական լսումներից հանձնաժողո­վի անդամների բացակայության մասին տեղեկանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանու­թյան հարցերի մշտական հանձնաժողո­վի նախագահ Վարդևան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվա­կանի հունվար-մարտ ամիսների ընթաց­քում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել: Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարա­գայում: Այս հանձնաժողովի անդամ է Նահապետ Գևորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկա­յանում:
Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել