Հաճախ մենք կարծում ենք, որ գլուխ ենք հանում տեխնիկայից, բայց չես պատկերացնում՝ որքան ենք սխալվում:

Օրինակ՝ ինչ գիտես ստեղնաշարի այս կոճակի մասին:

Դրա վրա պատկերված է Windows-ի նշանը, այն ծառայում է «Start» մենյու հասնելու համար:

Իրականում կոճակի գործառույթները շատ ավելի են:

Այլ ստեղների հետ համադրութամբ այն կարող է զգալիորեն հեշտացնել քո կյանքը:

Win կոճակի հետ տարբեր ստեղների օգտակար համադրություններ․

Win + D
Ուղարկում է «Աշխատանքային սեղան»:

Win + E
Բացում է Windows-ի ուղեցույցը:

Win + F
Այս համադրությունը բացում է «Որոնումը»:

Win + L
Ստեղների այս համադրությունն արգելափակում է համակարգիչը:

Win + M
Եթե ուզում ես հավաքել բոլոր պատուհանները, օգտագործիր այս համադրությունը:

Win + P
Քեզ միացնում է լրացուցիչ մոնիտորով կամ պրոյեկտորով աշխատանքին:

Win + R
Բացում է «Կատարել» երկխոսությունը։

Win + T
Ակտիվացնում է «Առաջադրանքների պանելը»:

Win + U
Հնարավորություն է տալիս բացել «Հատուկ հնարավորությունների կենտրոնը»:

Win + X
Windows 7-ում բացում է բջջային հավելվածների կենտրոնը, իսկ Windows 8-ում՝ «Start» մենյուն:

Win + Pause
Բացում է «Համակարգի հատկությունները»:

Win + F1
Բացում է Windows-ի օգնությունը:

Win + Ctrl + 1 + 2 + 3
Ապահովում է նույն ծրագրի տարբեր պատուհանների միացումը:

Win + Սլաք դեպի վեր
Հնարավորություն է տալիս պատուհանն ամբողջ էկրանով բացել: Դեպի ներքև սլաքը վերականգնում և փոքրացնում է պատուհանը:

Win + Սլաք դեպի աջ կամ ձախ
Պատուհանը սեղմում է էկրանի աջ կամ ձախ կողմին:

Win + Shift + Սլաք դեպի աջ կամ ձախ
Պատուհանը տեղափոխում է այլ մոնիտոր:

Win + Բացատ
Windows 7-ում հնարավորություն է տալիս միանալ «Աշխատանքային սեղանին», իսկ Windows 8-ում՝ միանալ դասավորությունների միջև:

Win + Կոճակ +
Մեծացնում է էկրանի մասշտաբը:

Win + Կոճակ –
Փոքրացնում է մասշտաբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել