Bravo.am-ը գրում է.

«Էլենի օրագիրը» սերիալում Լեւոնի դերակատար Սիսիան Սեփանյանը ԵՊՀ թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող է: Սա դերասանի երկրորդ մասնագիտությունն է. մինչ ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելը նա ավարտել է Թեհրանի «7-րդ արվեստ» ինստիտուտը: Թե ինչու վերադարձան հայրենիք, ինչպես հայտնվեց հեռուստատեսությունում, որ ներկայացումներում է այժմ ընդգրկված, ինչ արձագանքներ է լսել եւ ինչ նախասիրություններ ունի, դերասանը պատմել է BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում:

«Դժվարություններ եղել են»

Հայաստանում մշտապես բնակվելու մտադրություն միշտ է եղել. ուզում էինք մեր հայրենիքում ապրել, եւ տեղափոխման հիմնական պատճառը դա էր։ Դժվարություններ, իհարկե, եղել են, քանի որ հեռու էի իմ ընկերներից ու հարազատներից, բայց դա ընդամենը ժամանակավոր խնդիր էր: Իսկ լեզվամտածողության խնդիր ի սկզբանե չի եղել: Իմ առաջին լեզուն հայերենն է ու միշտ հայերենով եմ մտածել: Իսկ մենք գիտենք, որ անհատի մտքերի լեզուն հենց այն լեզուն է, որով հաղորդակցվելը ամենից հարմարն է մարդու համար: Ինչ վերաբերում է հայերենի շեշտադրության ճիշտ յուրացմանը, ապա շատ արագ կարողացա հաղթահարել սկզբնական դժվարությունները։

«Վատ արձագանքներ…»


Հեռուստատեսությունից առաջարկ ստացա` «Օտարը» սերիալում գլխավոր հերոսին մարմնավորելու, սցենարը եւ կերպարը միանգամից գրավեցին ինձ։  Դրա ավարտից հետո էլ շարունակեցի նկարահանվել արդեն «Էլենի օրագիրը» սերիալում: Անկեղծ ասած` վատ արձագանքներ դեռ չեմ լսել, լսածից էլ միայն կարելի է ենթադրել, որ կերպարը ստացված է. աշխատել եմ հնարավորինս հետաքրքիր մարմնավորել։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել