«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի Գորիսի բաժնի պետ Գոռ Մանուչարյանը նախօրեին փոխգնդապետի կոչում է ստացել։ Առաջին հայացքից սա շատ ուրախալի լուր է, եթե հաշվի չառնենք, որ հենց Գոռ Մանուչարյանի համառ ջանքերի արդյունքում է կարճվել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր ու քրոջ կողմից մոտ 6 տասնյակ քաղաքացիների խաբեությամբ նրանց անունով վարկեր ձևակերպելու մասով խարդախության գործը։

Բազմաթիվ անհերքելի ապացույցների, բողոքների պարագայում գործը կարճվել է, ավելին՝ տուժած քաղաքացիների վրա պարտավորվածություն է դրվել մարելու Ջավահիրյանների վերցրած վարկերը։ Ուշագրավ է, որ Գորիսում Գոռ Մանուչարյանի փոխգնդապետի կոչում ստանալը նշվել է մեծ շուքով, որին ներկա է եղել նաև ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը, ով դրվատանքի խոսքեր է շռայլել Մանուչարյանի հասցեին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել