Life.tert.am-ը գրում է.

«Ծիծեռնակ» ազգային-երաժշտական մրցանակաբաշխությունից հետո քննարկումների նոր ալիք է բարձրացել, թե ինչու էր երգահան Արթուր Գրիգորյանը բեմում ձեռնափայտով։ Երգահանը, որ զերծ է մնում նմանատիպ թեմաներով հարցազրույցներից,  Tert.am Life–ի համար բացառություն է արել և խոսել խնդրի մասին։

«Հունվարի 6–ին անհաջող ընկել եմ, ոտքի կոտրվածք ստացել և վիրահատության ենթարկվել։ Ոտքս ճիշտ չի կպել, դեռ չեմ կարողանում քայլել առանց ձեռնափայտի։ Ժամանակ է պետք, որպեսզի լիարժեք կազդուրվեմ»,– ասաց երգահանն ու հավելեց, որ իրեն լավ է զգում։ Նրան նյարդայնացնում է միայն այն, որ չի կարողանում շատ ժամանակ տրամադրել աշխատանքին, ինչպես սովոր է։ Իր երկրորդ տանը` Երգի պետական թատրոնում, հաճախ լինել, Գրիգորիչն ամեն դեպքում կարողանում է։

«Գնում եմ դահլիճ, մասնակցում եմ փորձերին, բայց զգուշանում եմ աստիճաններից։ Դա նորմալ երևույթ է բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր ոտքի կոտրվածք են ունեցել։ Կարողանում եմ ինքս ինձ զբաղեցնել, բայց դեռ լրիվ աշխատանքի մեջ չեմ»,– ասաց Գրիգորիչը։

Երաժիշտն այս փուլում պատրաստվում է Մայիսի 8–ին և 9–ին Արցախում կայանալիք համերգին, որին մասնակցելու է «Երգի պետական թատրոն» խումբը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել