Armtimes.com-ը գրում է.

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խելագարվել է»:

Խոսելով Թուրքիայում ձերբակալված երկու զինվորականների և Էգեյան ծովում Անկարայի սադրանքների մասին՝ նախարարը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցության եզրեր գոյություն չունեն: 

«Մենք խոսում ենք Էրդողանի մասին, ով հրապարակայնորեն վիրավորել է ԱՄՆ-ին և Նեթանյահուին: Թուրքիայում չկան դատարաններ, նրա դատական համակարգը ենթարկվում է սուլթանին (Էրդողանին)»,- հայտարարել է Կամենոսը:

Նրա խոսքերով՝ նման իրավիճակում հույն զինվորներին այնտեղ 15 տարի կպահեն: «Դուք չեք կարող պատասխանել խելագարին»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Էրդողանին: 

Հունական ընդդիմությունն արդեն քննադատել է նախարարի հայտարարությունը, հայտարարելով, որ նա միայն կրակի վրա յուղ է լցնում՝ առանց այդ էլ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել