«Երևանյան քաղաքակա­նությունը մարզեր տեղափո­խելու փորձը հայաստանյան ներքաղաքական կյանքում ամենևին առաջինը չէ, որ կա­տարում են Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմա­նագիր»-ը: Այդպիսի փորձ, օրինակ, կատարեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպես ասած` «Բարև»-ի շարժման շրջանակում, թեև, ի վերջո, այդ փորձը դարձյալ կենտրո­նացավ Երևանում, Երևանի կենտրոնում, Երևանի ավագանիում և վերջապես` «հօդս ցնդեց»:

Անհերքելի է, որ Հայաստանում կա երևանյան քաղաքա­կանությունը մարզեր տարածելու կամ ընդհանրապես քա­ղաքականությունը տարածե­լու խնդիր, սակայն կա մի ու­շագրավ հանգամանք` բոլոր փորձերը կարծես թե ունեն մեկ նպատակ`մարզային ռեսուրսը ծառայեցնել երևանյան քա­ղաքականությանը:
 
Այս դեպքում էլ Նիկոլ Փաշի­նյանը դրել է մարզային ռեսուր­սը Ազատության հրապարա­կում հավաքելու և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժմանը թափ հաղորդելու նպատակ:
Ինչ խոսք, ցանկա­ցած քաղաքական սուբյեկտ իրավասու է դնել իր նպատակ­ները և կազմել իր օրակարգը, և այստեղ բոլորն ազատ են, եթե մտել են քաղաքականու­թյուն: Սակայն խնդիրն այն է, որ մարզերը երևանյան քաղաքականությանը «ծառայեցնե­լու» մեթոդի կիրառումն առա­ջացնում է ռիսկ, որ քաղաքա­կանության հանդեպ հե­տաքրքրությունն ու քաղաքա­կանությունից որևէ սպասումը կազմալուծվում են, սպանվում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Այսինքն` ինչպիսի ճանապարհային քարտեզներ ու երթուղիներ էլ որ կազմվեն, միևնույն է` առանցքայինը, ան­շուշտ, մեթոդաբանական հիմ­քը, հենքը և ներկայացվող օրակարգն են»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել