«Ապրիլյան պատերազմից երկու տարի հետո սահմանում հետախուզական համակարգերն այն մակարդակի են հասցվել, որ գրեթե բացառվում է հակառակորդի անակնկալ ներթափանցումը մեր տարածք` ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «2016-ի ապրիլից հետո մեծ աշխատանք տարվեց մեր հետախուզական հնարավորությունների ընդլայնման համար, ինչն այլևս գրեթե բացառում է անակնկալության գործոնը: Մեր խնդիրն է` հակառակորդի գործողությունները, շարժերը մշտապես պահել կանխատեսելիության դաշտում և ըստ անհրաժեշտության կանխել մեր անվտանգությանն սպառնացող ցանկացած գործընթաց»:
Աբրահամյանի խոսքով` ապրիլյան մարտական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները, խոցելի տեղերը, ինչի ուղղությամբ վերջին 2 տարիներին հսկայական աշխատանք է տարվել: «Տեսադիտարկման համակարգերը ֆունկցիոնալ առումով տարբեր խնդիրներ են լուծում որոշակի հեռավորության վրա հնարավորություն են տալիս առավել էֆեկտիվ հետախուզում իրականացնել:

2016թ. ապրիլից հետո խորը վերլուծության ենք ենթարկել այն, ինչ ունենք և ինչ ունեցանք ապրիլի օրերին: Փորձել ենք մեր քայլերը տեղավորել մեր ունեցած նախկին խնդիրների ու բացթողումների շրջանակներում: Վստահ կարող եմ ասել, որ մի շարք ուղղություններով` սպառազինությունից սկսած, թիկունքային ծառայությունով ու բարոյահոգեբանական վիճակով վերջացրած, վերջին 2 տարիներին բավականին մեծ աշխատանք է տարվել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել