««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հակառակ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդպես էլ չի հրապարակել և ոչ էլ ԱԺ ներ­կայացրել իր ամենամյա զեկույցը: Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ ԱԺ է ներկայացնում տարեկան հաղորդում նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունք­ների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին»: 

Միաժամանակ նա առաջին եռամսյակի ըն­թացքում պետք է հրապարակի զեկույցը: Առաջին եռամսյակն ավարտվել է, սակայն Թաթոյանը ոչ հրապա­րակել է զեկույցը, ոչ էլ ուղարկել ԱԺ: Չի բացառվում` վաղը ևեթ նա փորձի շտկել սխալը`արդարանալով թե մարտի 31-ը շաբաթ օր էր, ապրիլի 1-ը`կիրակի, ապրիլի 2-ը`ոչ աշխատանքային:

Բայց համաձայնեք`օրեն­քում նշված է, որ հաղորդումը պետք է ներկայացվի առաջին եռամսյակի ընթացքում, ուստի կարելի էր այդ աշխատանքները կազմակերպել ավելի վաղ: Տեսնես`ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձե՞լ է 2017թ. ԱԺ ընտ­րություններին, որտեղ ոտնահարվեցին մարդկանց քաղաքական ազատությունները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել