«Վարչապետի նշանակվելուց հետո` 15-օրյա ժամկետում, ձևավորվելու է ապագա կառավա­րությունը: Կառավարության այս աշխատակազմը գործելու է մինչև նոր աշխատակազմի ստեղծումը, որը սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և, ընդհանուր առմամբ` կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Սա նշանակում է, որ գործող աշխատակազմից ոմանք մնալու են անգործ: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանց­քային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ, այդ թվում` խոսնակին, լրատվա­կանի պետին, ռեֆերետներին: Այդ պատճառով էլ Կարեն Կարապետյանի հայեցողական պաշ­տոններ զբաղեցնող թիմակիցներն արդեն աշ­խատանք են փնտրում, քանի որ ոչ բոլորը կմնան ապագա աշխատակազմում: Նրանց ապագայի մասով դեռ քննարկումներ չկան, սպասում են հիմ­նական դերակատարների վերադասավորմանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել