Այսօրվանից մեկնարկում է «Յուքոմ» ցանցում գործող «Արմենիա Պրեմիումի» նոր եթերաշրջանը: Այսօրվանից սկսած շաբաթվա յուրաքանչյուր օր պրեմիերա է: Երկուշաբթի և չորեքշաբթի՝ 21:00-ին, եթերում կլինեն «Ազիզյանների» արդեն 4-րդ եթերաշրջանը:
Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը նշում է, որ իրեն էլ է հետաքրքիր՝ ինչ է լինելու 4-րդ եթերաշրջանում. «Այս ընթացքում ինձ հաճախ էին հարցնում՝ արդյոք լինելու է նոր եթերաշրջան, թե ոչ: Այս եթերաշրջանում աշխատանքները բարդ չեն, քանի որ հեռուստադիտողը լավ ճանաչում է բոլոր հերոսներին: Հեռուստադիտողի արձագանքից կարող եմ ասել, որ նրանց համար էլ գնալով ավելի է հետաքրքրացել սիթքոմը»։  »:
Երեքշաբթի և հինգշաբթի՝ երեկոյան 9-ին, եթերում կլինի Վաչե Թովմասյանի «Ոսկե դպրոցը»:
«Բավականին հետաքրքիր զարգացումներ են կանխատեսվում: Չեմ ուզում բոլոր փակագծերը բացել, կարծում եմ՝ հեռուստադիտողները լավագույնը կտեսնեն հենց սիթքոմի շրջանակներում ու կստանան բոլոր հարցերի պատասխանները: Իմ համեստ կարծիքով՝ բավականին սիրվել է նախագիծը, քանի որ սոցցանցերի միջոցով լավ արձագանքներ ենք ստանում, մարդիկ մեծ սպասում ունեն երկրորդ եթերաշրջանից, և դա շատ պարտավորեցնող է ու ստիպում է, որ էլ ավելի ուժեղ և հետաքրքիր եթերաշրջան ստեղծենք»,- նշում է պրոդյուսեր Վաչե Թովմասյանը:
Ուրբաթ օրերին հեռուստաէկրանին կլինեն արդեն սիրելի դարձած ստենդափերները: Եթեր է վերադառնում «Ստենդ ափ» քոմեդի շոուն՝ նոր գերհագեցած հումորի չափաբաժնով: Սարգիս Մնոյանը նշում է՝ թեև նոր եթերաշրջանում սթենդափերների առումով առանձնապես փոփոխություններ չունեն, սակայն կան ներժանրային փոփոխություններ. «Կլինեն համարներ, որոնք այդքան էլ կլասիկ սթենդափային չեն, բայց շարունակում են մնալ սթենդափի շրջանակում: Կլինեն մարդիկ, որոնք կփորձեն իրենց «Բաց միկրոֆոն» էջում: Նոր դեմքերին հայտարարությամբ ենք գտել, բայց փորձը ցույց տվեց, որ առանց հայտարարության էլ մարդիկ մեզ գտնում են, եթե ունեն կրեատիվ միտք: Մենք բաց ենք լսելու ցանկացածին, ով ունի այդ տաղանդն ու ցանկությունը: Եթե նրանց մոտ ստացվի, ապա կքննարկենք նաև իրենց մասնակցության չափաբաժինը: Այսինքն՝ սա միջոց է նոր մարդկանց մեր թիմում ներգրավելու համար»:
Իսկ շաբաթ և կիրակի նոր հեռուստադրամմա` «Ավազե դղյակը»:
Մելոդրամայի հիմքում դասական Ռոմեոյի ու Ջուլիետի  պատմությունն է՝ համեմված ժամանակակից մոտիվներով ու անսպասելի լուծումներով: Ռեժիսորներն են՝ Վահե Ղազարյանն ու Վարդան Հակոբյանն են, սցենարիստը՝ Աստղիկ Սիմոնյանը, պրոդյուսերը Ռուբեն Արամյանն է, նախագծի տնօրենը՝ Ռոման Աղեկյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել