Armtimes.com-ը գրում է.

G20-ի գագաթնաժողովը անցկացնելու է 2019 թվականի հունիսի 28-29-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում։ Նման որոշում, ինչպես ոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, կայացրել է Ճապոնիայի կառավարությունը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Յոսիխիդե Սուգան բացատրել է որոշման պատճառները։ «Ինչ վերաբերում է Օսակայում կայանալիք G20 գագաթաժողովին, ապա մենք ուսումնասիրել ենք միջազգային մակարդակով եւ մեր երկրի ներսում հանդիպումների եւ հիմնական իրադարձությունների ժամանակացույցը եւ որոշել ենք անցկացնել այն հունիսի 28-ից 29-ը», - ասել է Սուգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել