Բաքվում դժգոհում են։ Այս անգամ պատճառը Մարկ Ցուկերբերգն է և նրա facebook սոցիալական ցանցը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երկու օր է՝ facebook-ում ուղղակի որս է սկսվել ադրբեջանցի հայտնի բլոգերների և ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների նկատմամբ, որոնց էջերն արգելափակվել են 30 օրով։ Այսպես՝ ըստ վերջին տվյալների՝ արգելափակվել են haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևի, Oxu.az-ի գլխավոր խմբագիր Էլվին Շիրինովի, Armiya.az-ի գլխավոր խմբագիր Բահրամ Բաթիևի, Minval.az-ի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևի, հայտնի բլոգերներ Քենան Գուլուզադեի, Համիդ Համիդովի, Շահին Ռզաևի, լրագրողներ Յանա Մադաթովայի, Շալալա Հասանովայի, իրավապաշտպան Էլդար Զեյնալովի և այլնի facebook-յան էջերը։ Սրանք գրեթե բոլորն աչքի են ընկնում իրենց կենդանական հայատյացությամբ։

Բաքվում շատ զարմացած են այս հանգամանքից և չեն հասկանում, թե ինչու են 2-3 տարի առաջ գրված ինչ-որ հոդվածի համար հիմա նոր ինչ-որ մարդիկ բողոքում, որի պատճառով Իլհամ Ալիևի մանկլավիկ քարոզիչները հայտնվել են facebook-ի պերսոնա նոն գրատայի ցուցակում։ Ազերիները շատ լավ գիտեն, թե ինչն է պատճառը, սակայն իրենց միամիտ են ձևացնում, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ազերի օգտատերերի հետ հիմա, բավական ծանոթ է այդ սոցցանցի հայ օգտատերերից շատերին, որոնց մի զգալի մասը ևս որոշ ժամանակ առաջ արգելափակված է եղել կամ էլ հիմա էլ է արգելափակված։ Ինչպես կասեին այս պարագայում․ «Каков привет, таков и ответ»։

Հուսանք՝ facebook-յան ազերի «ինտելեկտուալ» խավի «բլոկադան» դաս կլինի նույն այդ արգելափակվածներին, որոնք բավական ակտիվ դերակատարություն ունեն հայ օգտատերերի արգելափակման գործում, և որքան հասկացա, չէին սպասում համարժեք պատասխանի մեր կողմից։

Հ.Գ. Ի դեպ՝ րոպեներ առաջ ալիևյան կայքերից մեկը շատ մեծ բացահայտում արեց և ալամ աշխարհին տեղեկացրեց, որ ազերի օգտատերերի արգելափակման հետևում կանգնած են հայաստանյան հատուկ ծառայությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել