Համացանցի օգտատերերը հնարավորություն են ստացել գրանցելու իրենց տնային կենդանիներին և հրապարակելու նրանց լուսանկարները նոր՝ Petzbe սոցցանցում՝ տեղեկացնում է Wired-ը:

Նշվում է, որ հավելվածը անվճար է App Store-ում: Ցանցն արդեն մոտ երկու հազար օգտատեր ունի: Այն նաև հնարավորություն է ընձեռում գրանցվելու այլ օգտատերերի աքաունթներում. դրա համար ցանցի օգտատերերը պետք է «հոտոտեն» էջերը , որոնք կգրավեն իրենց ուշադրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել