«Երևանի քաղաքապետարանը մի քա­նի միլիոնների հասնող գումարներ է ծախսել` քաղաքում ապօրինի տեղադր­ված գովազդային վահանակները ապամոնտաժելու համար: «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ 350 հատ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի համար քաղաքային բյուջե­ից ծախսվել է 4 մլն 950 հազար դրամ: Նշենք, որ այդ գովազդային վահանակ­ները տեղադրված են եղել շենք-շինություններին, տանիքներին, վերգետնյա անցումներին, էլեկտրասյուներին և մայթերին: Հետաքրքիր է` իսկ գովազդային վահանակների ապօրինի տեղադրման ժամանակ որտեղ էին քաղաքապետա­րանի համապատասխան աշխատողնե­րը, եթե կարող էին գործընթացն ի սկզ­բանե կանխել, այլ ոչ թե հսկայական մի­ջոցներ ծախսել դրանց ապամոնտաժ­ման համար: Իսկ ապամոնտաժման ծա­ռայությունները իրականացրել է «Ձևավորում» ՓԲԸ-ն: Ի դեպ, քաղաքապե­տարանն արդեն մի քանի տարի է, ինչ այս ընկերության հետ պայմանագիր է կնքում նման ծառայություններ իրակա­նացնելու համար:

Անգամ ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքներն է իրականացրել: Հասկանում եք` այդ ընկերության սեփականատերերը Տարոն Մարգարյանի «մարդիկ» են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել