Դարձյալ ակտիվացել են լուրերը, թե ՀՀ վարչապետի ընտրու­թյունից հետո Գրիգորյանը կրկին գնալու է կառավարություն` որպես բնապահպանության նախարար: Հաշվի առնելով հանգամանքը, որ նրա աշխատանքից օրերս գոհունակություն հայտնեց նաև տարածքա­յին կառավարման և զարգացման նախարար Գավիթ Լոքյանը, բացառ­ված չէ, որ դա Գրիգորյանի պաշտո­նը բարձրացնելու ազդակ լինի:

Որպես Արարատի նոր մարզպետացու` շրջանառվում են Արգամ Աբրահամյա­նի և մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի անունները: Վերջինս համարվում է Գրիգորյանի մարդը և եթե դառնա Արարատի մարզ­պետ, ապա Գրիգորյանները կկարո­ղանան պահպանել իրենց դիրքերը մարզում: Արգամ Աբրահամյանի նշանակմամբ դարձյալ տեղի կունե­նա կլանային իշխանափոխություն` պաշտոնների կգան Աբրահամյան­ների ազգուտակն ու թիմակիցները: Արգամի կամ Աբրահամյանների վերադարձով անհանգստացած են շատ համայնքների ղեկավարներ ու պաշտոնյաներ, ովքեր ԱԺ ընտրություններում աշխատել են ոչ միայն ՀՀԿ-ի համար, այլև հենց Արգամի դեմ:
Արգամի լոբբինգով վերևներում ակտիվորեն զբաղվում են նրա երկու մերձավորները` հայրը` Հո­վիկ Արգամիչը, և աները` Գագիկ Ծառուկյանը: Արգամն էլ ձեռքերը ծալած չի նստում, բավական եր­կար ժամանակ է` նա մարզի որոշ գյուղական համայնքների բնակիչ­ներին տարաբնույթ օգնություններ է ուղարկում` «առաքիչների» մի­ջոցով, խոստանալով, որ անձամբ կհանդիպի բնակիչներին ու կլինի նրանց կողքին: Բայց այդպես էլ տեղաբնակները նրա կենդանի ներ­կայությունը չեն տեսնում ու զգում իրենց կողքին: Մի խոսքով` մարզում մարզպետի փոփոխությամբ շատ վերաձևումներ կլինեն` կադրային առումով: Դրա համար էլ շատերն անհանգիստ, ոմանք էլ հուսադրող սպասումների մեջ են:

Արարատում դեռևս հստակեց­ված չէ նաև համայնքների խոշո­րացման հարցը: Ըստ որոշ լուրերի` հնարավոր է այս մարզում խոշորա­ցում չլինի, իսկ լինելու դեպքում էլ` աշնանից ոչ շուտ:

Հարցին հստակ պատասխան չեն կարողանում տալ թե համայնքների ղեկավարները, թե անգամ տարած­քային կառավարման և զարգացման նախարարությունը: Քանի որ նման հարցերը հանրապետությունում միայն մի մարդ է որոշում, իսկ այդ մարդն իր ապագա անելիքների մա­սին չի կիսվում և այդ հարցի շուրջ ոչ մի հստակ բան չի ասում, բոլորն անորոշության մեջ են:

Մարտի 11-ին մարզի շատ գյուղական համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք անցան հիմնականում մեկ թեկնածուով, փաստեցին, որ այս համայնքներում ավելի լուրջ ընտրությունների են սպասում` խոշորացված համայնքների ընտրություններին: Շատ համայնքների ղեկավարներ չգիտեն` մտնե՞լ նախընտրական բարեգործությունների փուլ, թե խնայել նյարդերն ու միջոցները:

Մի խոսքով` Արարատում տարբեր առումներով անորոշություն է: Իսկ անորոշությունը չի կարող արդյունավետ աշխատանք ապահովել: Մարզում կան լուծման ենթակա շատ խնդիրներ, որոնք լուծողներն այսօր նստած «գիր ու ղուշ» են գցում, որ գուշակեն վաղվա իրենց գլխի գալիքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել