Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը քիչ առաջ էլեկետրոնային փոստով բողոք-նամակ է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Panorama.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ ահազանգի համաձայն, 08/08 տեղամասում սպառնալիքներ են հնչել իրենց դիտորդի և ԶԼՄ ներկայացուցիչ նկատմամբ:
Բարսեղյանն այս մասին տեղեկացրել է ԿԸՀ նախագահին. «…Պարոն Մուկուչյան, Երևանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am և «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին և դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս, … Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի և դիտորդի իրավունքները վերականգնելու համար»:
Բարսեղյանն ասաց, որ դեռ ԿԸՀ-ից արձագանք չեն ստացել, որ էլ լիցքավորող սարքն է գտնվել, նոր սարք են ուղարկել տեղամաս: Նա նաև ասաց, որ լիազորագիր է տվել իրավաբանական մի կազմակերպության, որպեսզի զբաղվի դիտորդի ու ԶԼՄ ներկայացուցչի իրավունքների պաշտպանությամբ:
«Իրենք դեռ այնտեղ են դուրս չեն գալիս: Նրանք պատերին կկպնեն, դուրս չեն գա»,-ասաց Բարսեղյանը:
08/08 հանձնաժողովի նախագահ Արտյոմ Խաչատրյանը հասատել է, http://res.elections.am/images/doc/IAcenter.pdf որ ընդհարումներ եղել են: Ներկայումս ոստիկանները գտնվում են տեղամասում, պարզաբանում կլինի ավելի ուշ:



