«Հաշված օրեր անց`ապրիլի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում 10.680 պայմանական համարի տակ պահ­վող ձեռագիրը` Հա­յաստանի ամենահին ամբողջական պահ­պանված Ավետարա­նը. հատուկ ընթացա­կարգով դուրս կբերվի պահոցից, կտեղա­փոխվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ այդ օրը, աջ ձեռքը դնելով ձեռագրի վրա, եր­դում կտա Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: Իսկ թե ովքեր ներ­կա կլինեն արարողությանը, «Իրավուն­քը» հետաքրքրվեց Ա. Սարգսյանի գրա­սենյակի հանրային կապերի պատաս­խանատու Հասմիկ Պետրոսյանից:

- Տևական ժամանակ է մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ներկա կլինի ար­քայազն Չարլզը: Կա՞ նման նախնական պայմանավորվածություն կամ հրավեր:

- Նման հրավեր կամ պայմանավոր­վածություն չկա, և առհասարակ պետու­թյունների ղեկավարներ կամ արտերկրյա պատվիրակություններ չեն հրավիրվել:
- Ընդհանրապես, երդմնակալության արարողությանը ՀՀ ընտրված նախագա­հը արտասահմանից հատուկ հյուրերի հրավիրե՞լ է, ովքե՞ր են նրանք:

- Կլինեն օտարերկրյա հյուրեր, այս պահին ճշտվում է վերջնական ցանկը, հրավիրված են Հայաստանում հավա­տարմագրված դեսպանները:

Իսկ թե ի՞նչ սկզբունքով է ընտրելու ՀՀ ընտրված նախագահն իր աշխատակազմի կադրերին, և ովքեր կլինեն նրանց շարքերում, Հ. Պետրոսյանը խոստացավ պատասխանել, երբ Ա. Սարգսյանն ի պաշտոնե կստանձնի իր լիազորությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել