«Անկախ այն բանից, թե «Բարձրագույն կրթության մասին» օրենքում որ տարիքային շեմը կընտրվի ռեկտորների համար` 65, թե 70, պետական բուհերի առնվազն 2 ռեկտոր հրաժեշտ կտա պաշտոնին: Նրանց տարիքը գերազանցում է 70-ը: Մե­կը Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն է` 72 տարեկան, մյուսը` Ագրա­րային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Իշխանական շրջանակնե­րում Թարվերդյանին արդեն փոխարինող են փնտրում, քննարկվում է գյուղատն­տեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի թեկնածությունը: Թարվերդյանը հրաժարվել է մեր թղթակցի հետ խոսել իր մոտալուտ պաշտոնանկության մասին: Ասել է, որ օրենքի նախագծի հետ կապ­ված` մեկ մտահոգություն ունի, և դա առաջարկի տեսքով ներկայացրել է, սա­կայն չգիտի` այն ընդունվել է, թե ոչ: 

Նրան մտահոգում է երիտասարդների` արտա­դրությունից չկտրված որակյալ ուսուցման ապահովման խնդիրը. «Մեր համալսա­րանի գերակշռող մասը` 83 տոկոսը, տղաներ են, մեծ մասը կամ մեկնում են ծառայության, կամ արդեն վերադարձել են ծառայությունից, և գրեթե բոլոր վե­րադարձածները մտածում են ուսումը զուգակցել աշխատանքի հետ. խոսքն առ­կա ուսուցման մասին է:

Հատկապես, որ ագրարային կրթության բնույթն այդ հնա­րավորությունը տալիս է, իսկ մեզ մոտ 70 տոկոսը գյուղական երիտասարդներ են, ունեն սեփական հողակտոր, գերադասում են աշխատել և համատեղել ուսումը: Սրա մասին ենք առաջարկ արել»: 

Հիշեցնենք, որ ռեկտորների մեծ մասը 65-ին մոտ է, այսինքն` օրենքի ընդունումից հետո շա­տերը մոտ ապագայում կկորցնեն իրենց աթոռները: Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը 59 տարեկան է, ԵՃՇՊՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը` 65, Թատերականի ռեկտոր Դավիթ Մուրադյանը` 67, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` 63, Տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանը` 62»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել