«Հայ ազգային կոնգերս» կուսակցության կողմից տարածած տեղեկատվությունը, թե 9/3 տեղամասային հանձնաժողովի նախագահը ներկայացել է ոչ սթափ վիճակում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԿԸՀ հանձնաժողովի անդամ Տաթև Օհանյանը: 

Նա նշեց, որ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը անձամբ է այցելել տեղամաս ու համոզվել, որ նախագահը սթափ վիճակում է ու իրականացնում է իր լիազորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել