«ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող նախկին զորամասի շենքերն ու շինությունները շուտով նոր սեփականատեր են ունենալու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք Պաշտպանության նախարարությունը կնվիրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարու­թյան` դրանց հետագա օգտագործումը գտնվել է ոչ նպատակահարմար, որն էլ անհատույց կտրամադրվի Հայ առաքե­լական եկեղեցուն`ըստ առկա կարիքնե­րի օգտագործելու համար: Խոսքը 10518.2 քմ, 518 հազար 221 դրամ հաշ­վեկշռային արժեքով շենք-շինությունների մասին է: Ըստ որոշ տեղեկություն­ների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողի­կոսն այնտեղ նախատեսում է հոգևոր կենտրոն կառուցել կամ էլ եկեղեցի: Հատկանշական է փաստը, որ տեղի իշխանություններն ամենևին տեղյակ չեն եղել այս ամենից: 

Գետահովիտի գյու­ղապետ Արթուր Ղազարյանը «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում հայ­տարարեց, որ այդ տարածքները Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ իրեն պաշտոնապես չեն տեղեկացրել:
«Մենք թռուցիկ լսել ենք, որ դա հանձնվելու է եկեղեցուն: Նախ­կինում այդ տարածքում գործել է պանսիոնատ: Այդ շենք-շինությունները բա­վականին նորմալ վիճակում են: Մոտ 4 հա է կազմում այդ տարածքը»,- լրաց­րեց գյուղապետը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել