Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարադ Շարմազանովը տեղեկացրեց, որ քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքկան հարցեր՝ բացառությամբ վարչապետի թեկնածուի: Նա, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այն հայտարարությանը, որ արեւմուտքը չի օժանդակում «Սասնա ծռեր» խմբավորմանը, Միլզի հայտարարությունը որակեց ողջամիտ.

«Սպասելի եւ դրական հայտարարություն էր: Ժողովրդավարական երկրի դեսպանն այլ բան էլ չէր կարող հայտարարել: Դեսպանի հայտարարությունը կարեւոր ազդակ էր, որ խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրական ճանապարհով, ոչ թե բռնի գործողություններով: Իմ գնահատականով անտրամաբանական էր, որ որոշ լրատվամիջոցներ փորձում էին Սասնա ծռերի դատավարությանը տալ քաղաքական շող,  դա անընդունելի է, փորձում են Հայաստանում տեսնել մի բան, որը չկա: Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»,- ասաց Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել