Ապրիլի 3-ից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կմեկնարկի «Ոսկե դպրոց»-ի երկրորդ եթերաշրջանը: Առաջին եթերաշրջանի ինտրիգային ընթացքն ու ավարտը պարտավորեցնում է ստեղծագործական թիմին ունենալու էլ ավելի հետաքրքիր շարունակություն: BlogNews.am-ը եղել է նկարահանման հրապարակում, զրուցել դերասանների հետ ու ֆիքսել հետաքրքիր դրվագները:

Նոր կերպարներ չեն լինելու, փոխարենն արդեն սիրված կերպարների շուրջ նոր զարգացումներն անխուսափելի կլինեն. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են կանխատեսվում: Չեմ ուզում ամբողջ փակագծերը բացել, կարծում եմ՝ հեռուստադիտողները լավագույնը կտեսնեն հենց սիթքոմի շրջանակներում ու կստանան բոլոր հարցերի պատասխանները: Իմ համեստ կարծիքով՝ բավականին սիրվել է նախագիծը, քանի որ սոցցանցերի միջոցով լավ արձագանքներ ենք ստանում, մարդիկ մեծ սպասում ունեն երկրորդ եթերաշրջանից, և դա շատ պարտավորեցնող է ու ստիպում է, որ էլ ավելի ուժեղ և հետաքրքիր եթերաշրջան ստեղծենք»,- նշում է պրոդյուսեր Վաչե Թովմասյանն ու հավելում, որ սիթքոմն ավելի շատ սիրում են երեխաները, ու իրենց համար կարևոր է նաև կրթադաստիարակչական տարրը պահելը:

«Հրաշալի է, որ «Արմենիա Պրեմիումի» շնորհիվ Ucom-ի հեռուստադիտողները դիտում են բազմաժանր ու բազմաբովանդակ հեռուստաարտադրանք։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Ոսկե դպրոց»-ի նոր մասերը բուն եթերից օրեր առաջ ու օրվա ցանկացած ժամի հնարավոր է դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- ասում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

IMG_ (2) copyIMG_ (8) copy

«Я знаю все ծակի-ծուկի»,- կերպարին բնորոշ կոլորիտով ասում է դերասանուհի Ալլա Վարդանյանն ու տնօրենի լիազորությումբ ուղեկցում մեզ ամբողջ նկարահանման ընթացքում: Պարզվում է՝ կերպարային որոշ արտահայտություններ այդուհանդերձ դարձել են տիկին Ալլայի բառապաշարի մի մասը. «Կերպարս ի սկզբան շատ է դուր եկել ինձ, ու մեծ հաճույքով եմ աշխատում թիմի հետ: Տարբերվող մարդու տեսակ է, ով ունի իր կերպարային գույները: Շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտ է նկարահանման հրապարակում, մարդիկ հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում իրար: Դա ինձ համար կարևոր բան է: Այս եթերաշրջանում մասնավորապես իմ կերպարի հետ կապված էական փոփոխություններ չկան, բայց ես էլի գտել եմ ինձ զբաղեցնելու տարբերակը: Դպրոցի հիմն ավարտելուց հետո որոշել եմ բարձրդասարանցիների ավարտական ծրագիրը գրել»,- նշում է դերասանուհին:

IMG_ (16) copyIMG_ (21) copy

Նախորդ եթերաշրջանն, օրինակ, միսս Լյուսիի համար տրավմատիկ ու տխուր նոտայի վրա ավարտվեց, քանի որ նա փորձում էր իր մեջ ուժ հավաքել ու վերջապես իր զգացմունքների մասին ասել Ռոբին, սակայն… «Իմ դերակատարի համար շատ անհասկանալի վիճակ է ստեղծվել, քանի որ Լյուսին ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Ռոբի պահվածքն ու արարքները: Նա իրեն կոտրված ու ընկճված է զգում: Երկրորդ եթերաշրջանի առաջիկա սերիաներում Լուսինեն անընդատ փորձում է ոչ թե շրջանցել ու չնկատել Ռոբին, այլ հակառակը՝ խոսքերով խայթում ու վիրավորում է նրան, բայց նույնիսկ այդ իրավիճակում մնում է շատ նուրբ ու զուսպ»:

Միսս Լյուսիի կերպարի մասին սպասվածից շատ ավելի լավ արձագանքներ ստանալուց հետո սիթքոմի թիմը որոշել է նրա համար ինստագրամյան էջ բացել. «Պատանիները նկարում են միսս Լյուսիին, գեղեցիկ նկարազարդումներ են անում, ինչը շատ հաճելի է: Ասեմ, որ Լյուսին որոշ գծերով բավական նման է իրական Աննա Գրիգորյանին, քանի որ երկուսս էլ աշխատող կնոջ տեսակ ենք, ուզում ենք սիրել ու լինել սիրված, գնահատում ենք ազնվությունն ու բարությունը, տղամարդու մեջ ամենակարևոր հատկությունը՝ տղամարդկությունը, որն էլ թույլ է տալիս թե՛ Լյուսին, թե՛ Աննային և մյուս բոլորին իրենց կին զգալ»:

IMG_ (29) copyIMG_ (32) copy

Աշխատանքային պրոցեսը ենթադրում է նաև կոնֆլիկտներ, գաղափարական բախումներ, դժվար ընթացք, բայց և հագեցած է լինում զվարճալի իրավիճակներով, ինչը «Ոսկե դպրոց»-ի թիմում շատ է. «Ինչքան էլ զարմանալի է, մեզ մոտ կոնֆլիկտային պահեր չեն լինում։ Կարծում եմ՝ դա նրանից է, որ լավ համակարգված է ամեն ինչ: Բացի նկարահանման հրապարակում աշխատելուց՝ մենք իրական կյանքում էլ բոլորի հետ լավ ընկերներ ենք: Սիրում ենք ժամանակ անցկացնել նաև նկարահանումներից դուրս: Ինձ համար պատիվ է վաստակավոր արտիստների՝ տիկին Ալլայի, տիկին Լալայի, Գևոյի և մնացածի հետ խաղահրապարկում լինելը»:

IMG_ (27) copyIMG_ (25) copyՄաթեմատիկայի ուսուցիչ Սերգեյն, օրինակ, այս ընթացքում հասցրել է նաև որոշ բաներ յուրացնել ֆիզիկայից,  ինչու ոչ, նաև մեկ-մեկ ձգողականության տեսություն է բացատրում. «Սովորել եմ զգալ, պահել ու նաև թարթել աչքերս, ինչպես ճշգրիտ գիտությունների մասնագետ: Այս դերը փոխեց իմ կյանքն ու աշխարհընկալումը, ես ուրիշ մարդ եմ՝ կապուտաչյա և բեղավոր»,- իրեն բնորոշ հումորով ասում է Սերգեյը:

Խոսելով ամենաբարդ ու զավեշտալի նկարահանումների մասին՝ Սերգեյը հիշեց Հելոուինի օրը. «Մեծ փարթի էր մեծ սենյակում, բոլորը տարբեր հագուստներով էին, ես էլ հագել էի Սուպերմենի կոստյում: Եվ հետաքրքիր բան կատարվեց այդ օրը․ մինչ գիշերվա հազարը նկարում էինք, ու ինձ շտապ պետք էր գնալ գարեջրատուն ու  գարեջուր գնել, որովհետև արտասահմանից հյուրեր ունեի։ Ես Սուպերմենի կոստյումով հայտնվեցի Արեշի գարեջրատանն, ու արեշցիները ինձ շատ ջերմ դիմավորցին: Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ մի ոսկոր չկոտրեցին: Դա իհարկե հաղթանակ էր»:

IMG_ (20) copyIMG_ (18) copyIMG_ (17) copyIMG_ (6) copyIMG_ (15) copyIMG_ (14) copyIMG_ (13) copyIMG_ (11) copy IMG_ (10) copy

IMG_ (19) copyIMG_ (22) copyIMG_ (5) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել