«Որևէ պատճառ չկա Կոսաչովի և Զատուլինի հայտարարու­թյունները կասկածի տակ առնելու համար` հաշվի առնելով այդ գործիչների դիրքը Ռուսաստանի խորհրդարանում: Նրանց խոսքն արժեք ունի: Նույնիսկ առանց այս հայտարարությունների` կարելի է ուսումնասիրել` ինչ արեց ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը, ավելի ակտիվացվեց և արդիականացվեց միացյալ ՀՕՊ համակարգը, հայ-ռուսական զորամիավորում ստեղծեց, Հայաստանին մատակարարեց նո­րագույն սպառազինություն, ներկայումս պահպանվում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, որը պատերազմի չվերսկսման գրավականներից մեկն է, եթե Ռու­սաստանը զենքի վաճառքի նոր գործարքները համաձայնեցնի Ադրբեջանի հետ, այդ հավասարակշռությունը կխախտվի ի վնաս Հայաստանի»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ են արժանահավատ ռուս խորհրդարանականների պնդումներն այն մասին, որ ՌԴ-ն ապրիլյան պատերազմից հետո սպառազինության նոր գոր­ծարքներ չի կնքել և չի կնքելու Ադրբեջանի հետ:


Ռուս քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի` հակա­մարտող կողմերին զենք մատակարարելու և հավասա­րակշռությունը դրանով իսկ պահպանելու քաղաքականությու­նը սպառել էր իրեն: Ուստի, նրա խոսքով, պետք է փոխվեր: Տարասովի համոզմամբ ապրիլյան պատերազմն այդ փոփոխության խթանը դարձավ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել