«Միս մատակարարողների կողմից թանկացում կլինի, որովհետև սպանդանոցներում աշխատանք է կատարվում, բայց դա մսի գնի վրա լուրջ ազդե­ցություն չի կարող ունենալ»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի: Մինչ այդ, մարտի 1-ից պա­հանջն արդեն սկսել է գործել պետական գնումնե­րի մատակարարման ոլորտում որպես առաջնահերթություն` խստացնելով հսկողությունը մսի նկատմամբ: Բերբերյանը դրական է գնահատում սպանդանոցների պարտադիր պահանջը. «Վաղ թե ուշ մենք պետք է անցնենք ցիվիլ գյուղատնտեսու­թյանը: Այստեղ և՛ ռիսկայնությունն է պակասում, և՛ պատասխանատվությունն է բարձրանում, թե որ սպանդանոցից է միսը հայտնվել շուկայում: Մեր հաշվարկներով՝ 1 կգ միսը 100-150 դրամով կթան­կանա»:

Նրա խոսքով` առայժմ հիմնական խնդիրն այն է, որ սպանդանոցների թիվը փոքր է: Ներկա­յումս հանրապետությունում գործում է 18 սպան­դանոց, առաջիկայում կկառուցվի ևս 23-ը: ՍԱՊԾ-ի տվյալներով ամբողջ հանրապետության պահան­ջարկը բավարարելու համար անհրաժեշտ է 70 սպանդանոց»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել