«Ես զարմացած եմ, թե ինչու են այդ ուժերը որոշել հանրահավաքներ անցկացնել միայն հիմա և ոչ ավելի վաղ: Այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու էր վարչապետ, հայտնի էր վաղուց, գոնե ես այդ մասին ասել եմ գոնե մեկ տարի: Եթե ես, օտար լինելով, այդ մասին ասում եմ արդեն մեկ տարի, ապա ներսում այդ մարդիկ ավելի վաղ պետք է իմանային այդ մասին: Իսկ եթե նրանք ավելի վաղ գիտեին, տրամաբանական է, որ պետք է ավելի վաղ սկսեին արձագանքել սպասվող փոփոխություններին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով հայաստանյան մի շարք ուժերի իշխանափոխության ծրագրերին: Ըստ Կոլերովի` այդ ուժերի հույսերը, թե նրանք կարող են հաջողության հասնել, հավատ չեն ներշնչում, քանի որ իրականում երկիրը երբեք առանց ղեկավար չի մնա, և հաջողության համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:


Իր հերթին` եվրոպացի քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժման մեծ ներուժ չի տեսնում, որովհետև ընդդիմությունը լուրջ այլընտրանք չի առաջարկում: «Այդ ուժերը նախաձեռնում են գործընթացներ, չիմանալով` կունենա՞ն հետևորդներ, թե ոչ: Սա այդքան էլ հասկանալի չէ, ինչո՞ւ նախաձեռնել մի գործընթաց, որի ընթացքն արդեն անորոշ է, առավել ևս` ավելորդ է խոսել արդյունքների մասին: Իշխանություններից դժգոհություններ միշտ կան, հատկապես հետսովետական երկրներում, այդ թվում` Հայաստանում, քանի որ խնդիրները շատ են, բայց պետք է լինի ընդդիմություն, որը կառաջարկի առավել լավ ծրագիր, առավել արժանահավատ կոչեր, քան իշխանությունը: Քանի դեռ այդ կոչերը չկան, հասարակությունը չի կարող համախմբվել և իրավիճակ փոխել»,- ասել է եվրոպացի վերլուծաբանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել