«ՀՅԴ-ն, որն ապրիլյան, այսպես ասած, որոշումներից առաջ ընտրել է նոր Գերագույն մարմին, հայտարարել է, որ կընդունի ՀՀԿ ներկայացրած վարչապետի որևէ թեկնածուի: ՀՅԴ այդ հայտարարությունն, անշուշտ, տրամաբանական է, եթե նկատի ունենանք նաև այն, որ կոալիցիոն հուշագրով անգամ վարչապետի թեկնածուի առաջադրումը ՀՀԿ իրավունքն է: Միևնույն ժամանակ, Դաշնակցությունն, իհարկե, մինչև Սերժ Սարգսյանի առաջադրման շուրջ որոշակիությունը, բավականին բազմիմաստ մեսիջներ էր հղում իր հնարավոր դիրքորոշման մասով՝ փորձելով թերևս ստանալ ՀՀԿ թեկնածուի աջակցության առավել բարենպաստ պայմաններ:

Ինչ է ստացվել ՀՅԴ-ի մոտ, առայժմ դժվար է ասել, սակայն ապրիլին վարչապետի թեկնածության առաջադրման հարցում հայաստանյան քաղաքական գործընթացների տրամաբանության տեսանկյունից շատ ավելի կարևոր և առանցքային է ոչ թե ՀՅԴ-ի դիրքորոշումը ՀՀԿ վարչապետի նկատմամբ, այլ «Ծառուկյան» դաշինքի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը խորհրդարանում երկրորդ ուժն է և հանդես է գալիս ընդդիմության դիրքերից, հայտարարել է իրեն ընդդիմություն:
Առանցքայինն այստեղ է՝ կսատարի՞ Ծառուկյանը Սերժ Սարգսյան վարչապետի թեկնածությանը, թե՞ ոչ: Ընդ որում՝ ինտրիգը հնարավոր կոալիցիան չէ, այլ հետագա քաղաքական ավելի լայն գործընթացները:

Բանն այն է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը կայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու որոշում, ընդ որում՝ անկախ ձևակերպումից, ապա դա հիմք կտա եզրակացնելու, որ առաջիկա չորս տարիների համար, փաստորեն, բաց է մնալու երկրորդ ուժի հարցը՝ այդ հասկացության, այսպես ասած, ընդդիմադիր իմաստով: Որովհետև եթե «Ծառուկյան» դաշինքը այս անգամ էլ գա համաձայնության Սերժ Սարգսյանի հետ, ապա հազիվ թե հնարավոր լինի հետագա չորս տարիներին և մասնավորապես 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը Ծառուկյանի միջոցով փակել ընդդիմադիր ընտրազանգվածը կամ բողոքական ընտրազանգվածը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել