««Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Արմեն Մարտիրոսյանն օրերս չբացառեց, որ իրենց կմիանա նաև Սեյրան Օհանյանը, որի հետ հանդիպելու և բանակցելու համար պատվիրակված է հենց ինքը՝ Մարտիրոսյանը։


Մեր հարցին` ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ի վերջո, կմասնակցի՞ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, ճակատի անդամ Պետրոս Մակեյանը պատասխանեց․ «Կարծեմ հանդիպում եղել է, սակայն Օհանյանը մեր նիստերին չի մասնակցում»։


Նա հայտնեց նաև, որ Օհանյանը հարցն «առկախ» է թողել՝ ո՛չ մերժել է, ո՛չ ընդունել, սակայն ասել է, թե պայքարը ժամանակավրեպ է։ Մինչդեռ Մարտիրոսյանը կտրուկ հերքեց հանդիպման մասին լուրը, ինչից կարելի է կարծել, որ Սեյրան Օհանյանը դեռևս չի ցանկանում ասպարեզ ելնել։ Թեև դա չի նշանակում, որ հաջորդ պահին չի ցանկանալու»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել