«Հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղավորը հայտնի Ճվճըվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանն է, իսկ վթարի հետևանքով զոհվեցին ՃՈ երկու ոստիկան, դեռ քար լռություն է:

Տուժող կողմի հարազատները դժգոհում են և մտավախություն ունեն, որ քննությունն ուզում են փակուղի տանել: Իսկ մեղադրյալի փաստաբաններն էլ շարունակում են ամեն բան անել՝ արդարացնելով իրենց պաշտպանյալին: Ավելին, ըստ տարածված լուրերի, նրանք հույս ունեն, որ համաներման տակ կգցեն երկու մարդու կյանք խլած իրենց պաշտպանյալին՝ արդարացնելով, որ նա եթե ուզենար էլ, չէր կարող կանխել վթարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել