Armtimes.com-ը գրում է.

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդդենոկը ցուցմունք է տվել՝ հրդեհի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրա խոսքերը տեղադրվել են Telegram-ի Huepub ալիքում, փոխանցում է Lenta-ն:

Գլխավոր տնօրենը համոզված է, որ հրդեհի պատճառը դիտավորությունն է: Նրա խոսքերով, նա մեկ անգամ չէ, որ առեւտրի կենտրոնից դուրս է հրավիրել գնչուական արտաքինով երիտասարդների, որոնք իրենց վատ են պահել՝ անվճար խաղացել են ավտոմատներով, գրել զուգարանների պատերին, նրանց մասին հաղորդում են թողել ոստիկանությունում, սակայն գնչուները պատասխանատվության չեն ենթարկվել ոչ մի անգամ:

«Կինոսրահների դռներն առեւտրի կենտրոնում երբեք չեն փակվել, ես ինքս եմ շրջայցեր կատարում, ինքս եմ հավաքում տարածքը»,-հայտարարել է Սուդդենոկը: Հրդեհի մասին իմանալու առաջին իսկ պահին նա իր աշխատակիցներին հարցրել է՝ արդյո՞ք հաջողվել է բոլորին դուրս բերել առեւտրի կենտրոնից, ինչին ի պատասխան աշխատակիցներն հայտնել են, որ ամեն բան կարգին է: Կնոջ պատմելով, ինքը հետո է միայն իմացել փակված կինոդահլիճների ու զոհերի մասին. «Աշխատակիցը, որին ես հարցրել եմ, ասել է, որ պայթյուն է լսել մանկական գոտուց ու տեսել է կրակի սյունը, խաղային ատրակցիոնները չէին կարող այդպես բռնկվել, սա դիտավորյալ այրում է եղել»,-եզրափակել է գլխավոր տնօրենը:

Նա չի ընդունել իր մեղքը կատարվածում, փոխանցում է «360» ալիքը, կինը նշել է, որ ինքը կատարել է իր առջեւ դրված բոլոր աշխատանքային պարտավորությունները:

Նադեժդա Սուդդենուկին կալանավորել են առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի քրեական գործի շրջանակներում, որի արդյունքում 64 մարդ էր զոհվել, 41-ը՝ երեխաներ:

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում հսկիչն է, որն անջատել էր հրդեհի ազդանշանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել