Ցանկանում եմ ձեր դատին ներկայացնել «Խրճիթ» տորթի իմ տնական բաղադրատոմսը, որով արդեն 30 տարի է՝ պատրաստում եմ:

Ես պատրաստում էի այն աղջկաս ծննդյան տարեդարձին, իսկ հիմա նա է պատրաստում իր դստեր համար:

Բաղադրիչներ

Խմորը

Հավկիթ՝ 3 հատ
Շաքարավազ՝ 1 բաժակ
Թթվասեր՝ 1 բաժակ
Մարգարին՝ 250 գրամ
Ալյուր՝ 4 բաժակ
Սոդա՝ 0,5 ճ/գ
Քացախ

Լցոնը

Սև սալորաչիր՝ 200 գրամ
Հունական ընկույզ՝ 200 գրամ

Կրեմը

Թթվասեր՝ 0,7-1 լիտր
Շաքարավազ՝ 1 բաժակ

Շոկոլադ՝ զարդարելու համար

Տորթ «Խրճիթ»

Առանձնացնում ենք դեղնուցները սպտակուցներից (սառնարանում սառեցնում ենք սպիտակուցները) և խառնում շաքարավազի հետ։
Մարգարինը հալեցնել և սառեցնել։
Խառնել դեղնուցը մարգարինի և թթվասերի հետ։
Ավելացնել քացախով բացած սոդան և ալյուրը։
Խառնել խմորը։
Բաժանել 28 գնդիկի։
Դնել սառնարանում 30 րոպե։
Հանել սառնարանից և գրտնակել գնդիկներից յուրաքանչյուրը գրտնակել 20-25 սմ երկարությամբ և 3-4սմ լայնությամբ:

Պատրաստում ենք լցոնը

Ընկույզները կտրտել դանակով:
Սալորաչիրը թրջել ջրի մեջ 15-20 րոպե, ապա քամել և կտրտել փոքր կտորներով:

Խմորները հերթով լցոնում ենք տարբեր լցոններով՝ ընկույզի, սալորաչրի: Ապա դնում ենք ջեռոցի մեջ և թխում 180 աստիճանում 15 րոպե:

Շաքարավազով հարում ենք թթվասերը:

Սկսում ենք պատրաստել խրճիթը։ Շարում ենք առաջին շերտը 7 գլանակից և քսում վրան թթվասերը: Հետո վեց գլանակ ենք դնում: Այդպես շարունակ մեկ հատ պակասով բարձրանում ենք՝ արանքներում թթվասեր քսելով:

Ամբողջ տորթը պետք է ծածկված լինի թթվասերով:
Հարել սպիտակուցը և զարդարել դրանով խրճիթի կողմնային հատվածները:
Վրան լցնել քերած շոկոլադ:

Տորթը մեկ օր պետք է մնա, որ ներծծվի: Բոլորը հիացած կմնան թե՛ համից, թե՛ տեսքից:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել