«Ապրիլին սպասվող վերադասավորումնե­րին ուշի ուշով հետևում են ոչ միայն իշխանական ուժերը, այլև իշխանությունից «փայ պոկելու» ախորժակ ունեցող ընդդիմադիր­ները: «Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին ոմանք խիստ շահագրգիռ են իշխա­նության հետ կոալիցիա կազմելու հեռանկա­րով: Բաղրամյան 26-ում ԲՀԿ-ի «իշխանականացման» հավանականությունը դիտարկ­վել է, սակայն անմիջապես հետ են կանգնել այդ մտքից, քանի որ, նախ և առաջ, խորհր­դարանի վերաձևավորման խնդիր է առաջա­նում, ինչն այս պահին հարկավոր չէ ՀՀԿ-ին:


Որպեսզի և՛ «գառները ողջ լինեն», և՛ «գայլե­րը կուշտ», և՛ ծառուկյանականներին գոհացնեն, և՛ խորհրդարանում ՀՀԿ-ն ունե­նա բավարար քանակի ընդդիմություն, այլ տարբերակ են մտածել:


Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մա­սին կա խոսակցություն: Սա էլ կլինի այդ քա­ղաքական ուժի «խելոք» մնալու գինը»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել