Բաղադրիչներ
  • ալյուր - 3 բաժակ
  • շաքարավազ - 2 ճ/գ
  • խմորիչ - 1 թ/գ
  • աղ - 1 թ/գ
  • ձու - 1 հատ
  • թթվասեր - 1 բաժակ
  • ջուր - 1/4 բաժակ
  • կարագ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Տեղադրել կարագը և թթվասերը կաթսայի մեջ, ապա ավելացնել ջուրը և խառնել: Տեղափոխել զանգվածը կրակի վրա և տաքացնել, բայց ոչ մի դեպքում չթողնել եռալ: Պետք է ստացվի միատարր հարթ զանգված:
txvacqablit-napastak-2
Առանձին ամանի մեջ կոտրել ձուն, վրան լցնել մաղված ալյուրը, ապա աղը, խմորիչը, շաքարավազը և խառնել: Ավելացնել նաև յուղային զանգվածը և խմոր հունցել:
txvacqablit-napastak-3
Ձեռքերով հունցել այնքան, մինչև որ խմորը այլևս չկպչի ձեռքերին: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ալյուր ավելացնել:
txvacqablit-napastak-4
Խմորը ծածկել սրբիչով և թողնել հասունանա սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ: Խմորը պետք է ծավալով ավելանա մոտ 2 անգամ:
Պատրաստի խմորից առանձնացնել փոքրիկ գնդիկներ: Դրանք հենց լինելու են ապագա «նապաստակները»: Խմորի ամեն գնդիկի վրա մկրատով ականջներ ստանալ, ինչպես ցույց է տրված նկարում:
txvacqablit-napastak-5
Թխվածքաբլիթները տեղադրել փայլաթիթեղով կամ պերգամենտային թղթով պատված տապակի վրա և ատամի փայտիկով փոքրիկ անցքեր անել՝ որպես աչքեր:
txvacqablit-napastak-6
Թխել ջեռոցում մոտ 15 րոպե 190 աստիճանում՝ մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:
txvacqablit-napastak-7

Ի դեպ՝ թխվածքաբլիթ նապաստակը կարելի է պատրաստել տարբեր միջուկներով՝ չրերով, ջեմով կամ շոկոլադով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել