«Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որ­պեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլևս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաև Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Նա նաև հավելել է, թե ՌԴ-ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մատակարարման մասին պայմանագրերը երկարաժամկետ էին և ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: «Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք կատարել մեր պայմանավորվածությունները դեռ այդ դեպքերից առաջ ստո­րագրված պայմանագրերի հիման վրա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել