«Այցերը և նման հայտարարությունները պատահական չեն: Դրանց ուղերձը մեկն է՝ Հայաստանն արժեքավոր գործընկեր է և հաշվի է առնվում Ռուսաստանի կողմից»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովի, ապա Կոնստանտին Զատուլինի Երևան կատարած այցերին մեկ ամսվա ընթացքում: Մալաշենկոն, ով վստահ էր, որ չնայած ՀՀ իշխանությունների դժգոհություններին, Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը շարունակվելու է, այս հռետորաբանության ներքո դիվանագիտություն է նկատում: Ըստ նրա, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պահանջի դեպքում Ռուսաստանը մերժի զենք վաճառել, հատկապես, երբ Ռուսաստանի համար դժվար ժամանակներում սպառազինության վաճառքը մեծ եկամուտներ է ապահովում: Մալաշենկոյի կարծիքով, ռուս-ադրբեջանական բոլոր նախկին գործարքներն ավարտվել են, նոր առաջարկներ դեռ չկան կարծես, և Ռուսաստանը կարող է փորձ անել մեղմել Հայաստանում տիրող կոշտ հակառուսական տրամադրությունները, որոնք պայմանավորված են նաև այս խնդրով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: